Ընտրեք լավագույններից: Բոլորը մեկ տեղում:
Mercedes-benz
ավտոտեխսպասարկում
և պահեստամասեր
Շնորհակալություն մեր կայք այցելելու համար
Կայքը գտնվում է նախապատրաստական փուլում և շուտով կվերաթողարկվի։
Երաշխիք
մեքենայի հետ
Ընտրված է
միայն դիլերներից
Պահեստամասերի
որակը ստուգված է
Արագ և
հուսալի
Մեր Մասին
Արդեն մեկ տասնամյակից ավելին «BEST Motors» ավտո տեխ-սպասարկման մասնագիտացված կայանը ծառայությունների լայն ցանկ է մատուցում միայն Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաների համար:
Բացի դրանից, ընկերությունը զբաղվում է ավտոմասերի մանրամեծածախ առևտրով, ներմուծելով դրանք անմիջապես արտադրողներից, նաև մեր հաճախորդներին ենք առաջարկում իրենց հուսալիությամբ ու անցողունակությամբ հայտնի Mercedes-Benz ավտոմեքենաների լայն տեսականին:
Ծառայություններ
Տեխնիկական սպասարկումը ներառում է աշխատանքի հետևյալ տեսակները.
Ավտոմեքենաների սպասարկման կայաններում հատուկ ուշադրություն է դարձվում անսարքություններին, որոնք կարող են ազդել ճանապարհային անվտանգության վրա: Միևնույն ժամանակ, պետք է վերացվեն հետևյալ մասերի, հավաքույթների, ստորաբաժանումների և համակարգերի ամրացված հայտնաբերված անսարքությունները և ամրացումը.
Բացի դրանից, ընկերությունը զբաղվում է ավտոմասերի մանրամեծածախ առևտրով, ներմուծելով դրանք անմիջապես արտադրողներից, նաև մեր հաճախորդներին ենք առաջարկում իրենց հուսալիությամբ ու անցողունակությամբ հայտնի Mercedes-Benz ավտոմեքենաների լայն տեսականին:
Շատ դեպքերում մեքենայում անսարքությունների հայտնվելը կապված է լինում էլեկտրական սարքավորումների անսարքության հետ: Էլեկտրական սարքավորումները բարդ բաղադրիչ են, և մեքենաների սպասարկման յուրաքանչյուր մասնագետ ի վիճակի չէ ճիշտ գնահատել անսարքությունը և վերացնել էլեկտրականության խափանումը: Հետևաբար, մեքենայի էլեկտրականության մեջ հնարավոր անսարքությունների դեպքում անհրաժեշտ է կապվել պրոֆեսիոնալ մեքենայի էլեկտրիկի հետ: Best Motors-ը առաջարկում է Mercedes մեքենայի էլեկտրականության վերանորոգման հետևյալ ծառայությունները․
Իրականացնում ենք
- Անսարքությունների դիագնոստիկա,
- Էլեկտրական լարերի վերանորոգում,
- Մեքենաների համակարգչային ախտորոշում,
- Էլեկտրական սարքավորումների տեղադրում և ապամոնտաժում, ծրագրավորում։
Մեր մասնագետները կարողանում են իրականացնել ցանկացած աշխատանք` կապված Mercedes մեքենաների էլեկտրոնային կառավարման շղթաների, էլեկտրական սարքավորումների, էլեկտրալարերի հետ:
Մեքենայի շարժիչի յուղը նույնն է, ինչ մարդու արյան շրջանառության համակարգը: Դրանից է կախված շարժիչի արդյունավետությունն ու ամրությունը:
Հետևաբար, վարորդը պետք է իմանա որքան հաճախ փոխել շարժիչի յուղը։ Սովորաբար ընդունված է ասել, որ կարելի է շարժիչի յուղը փոխել 7-10 հազար կիլոմետրը մեկ, սակայն կան լրացուցիչ գործոններ, որոնք ազդում են փոխարինման հաճախության վրա:
Մեծ արագությամբ մեքենա վարելը, ծանր բեռների տեղափոխումը, կլիմայական պայմանների ազդեցությունը և նմանատիպ այլ գործոնները առնվազն 20 տոկոսով նվազեցնում են մեքենայի յուղի պաշարները:
Ուստի Ձեր Mercedes-ի շարժիչի յուղման հարցերը կլուծեն մեր մասնագետները։ Մեր սրահը հնարավորոթյուն կնձեռնի մեր հաճախորդներին ընտրել այն յուղը, որը համապատասխանում է իրենց ավտոմեքենայի արտադրման գործարանային տեխնիկական բնութագրին: Աշխատում ենք ROWE Oil գերմանական բարձրակարգ յուղերով և քսանյութերով, որոնց որակը գնահատում են աշխարհի լավագույն ավտոարտադրողները։
Իրականացնում ենք՝
- Շարժիչի յուղի փոխում
- Շարժիչի, օդի, սալոնի ֆիլտների փոխում
- Հակասառիչի (անտիֆրիզ) փոխում
Best Motors-ում մեր ահեստավորները իրականացնում են Mercedes մակնիշի մեքենաների շարժիչի տարբեր բարդության և ծավալի նորոգումներ:
Երբեմն շարժիչի յուղի, տրանսմիսիոն յուղի և հովացման հեղուկի արտահոսքերը, շարժիչի տարբեր տակդիրներից, խցուկներից և հովացման համակարգի խողովակներից հանգեցնում են շարժիչի ավելի լուրջ խնդիրների, որոնց հետևանքով անհրաժեշտ է լինում շարժիչի մասնակի կամ ամբողջական նորոգումը:
Իրականացնում ենք՝
- շարժիչի կափարիչի տակդիրների փոխարինում
- շարժիչի կափույրների կարգավորում
- շարժիչի ատամնափոկի փոխարինում
- շարժիչի տարբեր խցուկների փոխարինում
- շարժիչի հովացման համակարգի դետալների (պոմպ, թերմոստատ, ռադիատոր, ֆլանեց) փոխարինում
- շարժիչի փոկերի և փոկանիվների փոխարինում
- շարժիչի գլխիկի հարթեցում
- շարժիչի գլխիկի տակդիրի փոխարինում
- շարժիչի մասնակի կամ ամբողջական նորոգում
Մեր փորձառու վարպետները և վերջնականապես կվերացնեն ցանկացած խնդիր ձեր մեքենայի շարժիչի հետ կապված և ոչ միայն:
Յուրաքանչյուր ավտոմեքենայի ընթացային մաս կազմված է առջևի և հետևի կախոցքներից: Ավտոմեքենայի կախոցքները միացնում են թափքը և անիվները, ապահովում ավտոմեքենայի անվտանգությունը երթևեկման ժամանակ և նվազեցնում թափքի տատանումները:
Ավտոմեքենաների մեծամասնությունը ավելի հաճախ խնդիր են ունենում առջևի կախոցքի դետալների հետ, որոնց թվում են՝
- ղեկային համակարգի դետալները
- կայունարարի վռանները և կանգնակները
- երկեղջյուրի վռանները
- գնդաձև ձգանները
- հարվածամեղմիչները
- առանցքակալները
- գրանատի ծածկոցները
Այս մասերից յուրաքանչյուրի մաշվածության դեպքում հնարավոր է նորոգել կամ փոխարինել նորով:
Ձեր երազանքի մեքենան
Բոլոր մեքենաներ անցել են տեխ-զննում մեր կողմից
Քայլ 1
Գտեք Ձեր մեքենան
Այստեղ դուք կգտնեք փոքր-ինչ օգտագործված Ձեր երազանքի մեքենան հաշված րոպեների ընթացքում ՝ մեր լայնաֆունկցիոնալ ֆիլտրերի օգնությամբ:
Քայլ 2
Կապվեք մեր սպասարկաման բաժնի հետ
Մենք պատրաստ ենք ՝ օգնելու և խորհրդակցելու Ձեզ հետ: Պարզապես անցեք մեր Կոնտակտային էջ ՝ մեզ հետ կապ հաստատելու համար:
Քայլ 3
Վարեք ինքնավստահ
Այստեղ հեշտ է գտնել անթերի մեքենա, որը կընգծի Ձեր կարգավիճակը և կապահովի Ձեզ զգալ ապահով ճանապարհներին:
Յուրաքանչյուր մեքենա առանձնահատուկ է
Մենք կգտնենք, լավագույն և արդյունավետ առաջարկը Ձեր համար.
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
«BEST Motors» ավտո տեխ-սպասարկման կայանը
Երկ․– Շբթ․ 10:00 – 19:30